Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կամավորականների համար առցանց դասընթացներ են սկսել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դրանք մեկնարկել էին անցյալ տարվա հոկտեմբերին և համավարակի պատճառով դադարեցվել էին փետրվարի 22-ից։

Կամավորականները դիտելու են մի շարք ուսումնական տեսանյութեր, որոնք հասանելի կլինեն համակարգիչներում և բջջային սարքերում: Դրանք կպատմեն օլիմպիական խաղերի, մարզիկներին, հյուրերին, երկրպագուներին, հաշմանդամներին օգնելու ուղիների մասին։

Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների ավելի քան 200 հազար բնակիչներ ցանկություն են հայտնել խաղերի ընթացքում օգնություն ցուցաբերել: Կազմկոմիտեն ընտրել է 80 հազար մարդու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս