ՍԱՏՄ-ն սեպտեմբերի 9-ին խախտումներ չի հայտնաբերել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, ստուգայցեր ու կրկնայցեր են կատարել սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ: ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված են եղել դիտարկված բոլոր ընկերություններում. խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.
«Արձանագրված իրավիճակը փաստում է տնտեսավարողների զգոնության ու պատրաստվածության աճի մասին, կորոնավարակով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասն ու կատարվում են առավել հետևողականորեն:
ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի՝ Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանն ուղղված խստացված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:



