Բաժիններ՝

Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արթուր Ֆիշյանը ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզույթան բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով, Ա. Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղալալ: Վ Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռոբերտ Գինոյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից եւ գրանցվել է ոստիկանության կադրերի ռեզերվում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը, ով գրանցված էր ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իգոր Մեսպորյանը նշանակվել է ոստիկանության Գավառի բաժնի պետ:

Վերջիներս ոստիկանության համակարգում համարվում են օպերատիվնիկներ, որ ստորաբաժումներում որ աշխատել են, տիրապետել են օպերատիվ իրավիճակին, եւ ունեցել են հանցագործությունների ոչ միայն բացահայտման, այլ նաեւ նախականխման բազմաթիվ դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս