Երևանի այգիներում խախտումների ցուցանիշները նվազել են. տեսչական մարմին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սեպտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կրկնայց է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այգիներում։
Խախտումների ցուցանիշների նվազման դինամիկան պահպանվել է։ Լայնածավալ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մարդկային կուտակումներ, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր չեն արձանագրվել։ Տեսուչները դիմակը սխալ կրող անձանց տվել են թերությունները վերացնելու վերաբերյալ ցուցումներ, կտորե դիմակ կրող անձանց տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորել՝ փոխել 2-3 ժամը մեկ։
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող ամենօրյա խստացված ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում։