![](/banners/BeFunky-design.jpg)
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերին
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1026910.jpg)
Եվրոպայի կրկնակի, Եվրոպական խաղերի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը կտոնի հոկտեմբերին Դուբայում:
Գյումրեցի մարզիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաչկովը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ, որը մինչև այս աշխատել է հանրահայտ բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրիի, Բիլի Ջո Սոնդերսի, Ջոշ Թեյլորի, Թերի Ֆլենագանի հետ:
Գյումրեցի մարզիկը պրոֆեսիանլ ռինգում մինչև 15 մենամարտ անցկացնելը, կարող է մենամարտել նաև սիրողական ռինգում: