Բաժիններ՝

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել հայ-բրազիլական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Նախագահ Սարգսյանը Ժաիր Բոլսոնարուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930