Բաժիններ՝

«Ինչի՞ հիման վրա են ընտրվել ճամբարի կազմակերպիչները, և ինչո՞ւ ենք մենք արժանացել նմանատիպ վերաբերմունքի». Նանա Մանուչարյան

«Տերակոտա» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Նանա Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«❗սպասելու եմ պատասխան, թե ինչի՞ հիման վրա են ընտրվել ճամբարի կազմակերպիչները, և ինչո՞ւ ենք մենք արժանացել նմանատիպ վերաբերմունքի։❗

Լոռու մարզպետարանը կազմակերպել է 5-6.08 երիտասարդական ճամբար։ Նախատեսված էր հատուկ ծանոթություն արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ, ներգրավվել է 300 երիտասրդ։ Տեռակոտա ստուդիան հրավիրվածների շարքում էր։ Նշեմ, որ Լոռի մարզում բացել եմ արվեստանոց՝ հասարակական կազմակերպություն, սեփական միջոցներով։ Լոռիում չունեմ բարեկամական կապեր կամ անշարժ գույք, նպատակ՝ զարգացնել դեկորատիվ- կիրառական արվեստը ՀՀ մարզերում։

Մեզանից պահաջվել են՝ առնվազն 7 աշխատակից, աշխատանքային գույք։ Մենք ժամանեցինք Վանաձորից և Երևանից։ Ըստ պայմանավորվածության՝ անընդհատ պետք է լինեին վարպետաց դասեր, խորացված ծանոթություն արվեստի ոլորտներին՝ ամենը բարեգործական հիմունքներով։ Նաև հրավիրված էին նկարիչներ, դերասաններ։
Մեր թիմի մի մասը ժամանել է 04.08-ին նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար։ Մյուս մասը ժամանել է 05.08-ին՝ առավոտյան 8-ին դուրս ենք եկել ու 12:00 տեղ հասել՝ աշխատակիցներ և մեկ մեքենա գույք։

13:00-ին մոտ իրականացվել են «գեղեցիկ/գովազդային» նկարահանումներ։
Ինչից հետո դաշտերում ու սարերում մենք «զվռնում» էինք՝ բոլոր ճամբարականները պարապ էին։ Դեռ մեկ ամիս շուտ և նաև տեղում մենք պահանջում էինք ծրագիր և օրակարգ գրավոր տեսքով՝ այդպես էլ չստացանք 😉 (❗ո՞վ է տեսել և հաստատել օրակարգը)։
Ժամը 16:00-ին մոտ շատ արագացված տարբերակով արվեց մոտ մեկ ժամանոց վարպետաց դաս։ Այդքանով Terracotta Studio -ի գործունեությունը ավարտվեց։
Երեկոյան գեղեցիկ կինոդիտում էր ու 10:30-ից հետո լուռ ու մութ էր։ 24:00-ից մի քանի ժամ շարունակ շատ բարձր երաժշտություն էր, երբ ճամբարի կեսը արդեն քնած էր։ Խնդրանքին ավարտել աղմուկը, քանի որ բառացի պայմանավորված օրակարգում նման բան չէր նախատեսվում՝ ստացանք մերժում։

Հարց ճամբարի կազմակերպիչներից մեկին՝ Լևոն Տեր-Սիմոնյանին
-Ինչի՞ համար էիք մեզանից պահանջել 7 աշխատակից և այդքան գույք։
Պատասխան՝
-Է֊ ձեր գույքն էր, չբերեիք։

-Ինչի համար էիք առհասակ մեզ հրավիրել և մենք 2-3 աշխատանքային օր պարզապես կորցրել ենք։

Պատասխան.
-Մենք հարթակը տրամադրել ենք, մնացածը ձեր գործն է։

Այսինքն ստացվում է՝ դաշտի մեջտեղում մեկ տաղավար տրամադրելն էր մարզպետարանի առաքինութնունը, իսկ օրակարգ ունենալը և տարբեր կազմակերպություններ բերել հասցնել Լոռու մարզի ամենածայրը, որ բոլորը՝ ինչպես նաև 300 երիտասարդը պարզապես պարապ նստեն ու թաքնվեն շոք արևից։ Ստացվում է, որ այդ ամենը Տեռակոտա ստուդիայի բացթողումն է։ 😉

Հաջորդ օրը նույն պես բան տեղի չէր ունենում։ Ցերեկը մեկ ժամով եկել էր մեկ խոսնակ։ Արվեստագետները այլ կերպ ներգրաված չեն եղել։

Այդպես էլ գրավոր չտեսած օրակարգի մեջ մտնում էին՝
❗ամբողջ օրով կազմակերպած վարպետության դասերը
❗ձիավարությունը
❗ լճի վրա նավակները
❗մի քանի խոսնակ հյուր իրենց փորձի փոխանակումով։

❗Հարգելի պրն. Անդրեյ Ղուկասյան իսկապես շատ կուզենամ ստանալ իմ հարցերի պատասխանները և այս միջոցառմանը տրամադրած մեր ստուդիաների 3 աշխատանքային օր նվիրելու նպատակը։

Հ.Գ հարկ եմ համարել հրապարկել, քանի որ մենք ենք այս երկիր տերը»:

❗սպասելու եմ պատասխան թե ինչի՞ հիման վրա են ընտրվել ճամբարի կազմակերպիչները, և ինչու՞ ենք մենք արժանացել նմանատիպ…

Gepostet von Nana Terracotta Manucharyan am Sonntag, 6. September 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս