
Ոչ ոք չի եկել ու չի քանդում Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը. Տիգրան Աթանեսյան

Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով առավոտից մամուլում տարածվող այն տեղեկություններին՝ համաձայն որոնց Սևանում քանդվում են նախկին ոստիկանապետին պատկանող շինությունները։
«Էժան սենսացիա ստեղծելու և տարածելու սիրահարների համար՝
Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ. Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ. Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:
Երկրի խնդիրը Վ. Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը:
Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսացողներից մեկը փորձի համեմատել իր և Վ. Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից թող լռի», – ասվում է գրառման մեջ։
Էժան սենսացիա ստեղծելու և տարածելու սիրահարների համար՝Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի…
Gepostet von Tigran Atanesyan am Sonntag, 6. September 2020