Բաժիններ՝

«Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ…». Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ…

Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ…
Ծաղրում են ձեզ…
Հասկանում ե՞ք, 6 ամսից ավել ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու:
Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար:
Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել:
Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին:
Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ:
Նիկո՜լ, հասկացի՜ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում:
Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում…
Պատկերացնում ե՞ս քո վիճակը…
Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՜յ անխիղճ…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս