Բաժիններ՝

«Ռեալի» նոր խնդիրը. Զիդանը մնում է առանց խաղացողների

Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային հավաքը սկսեց անցած երկուշաբթի, բայց Զինեդին Զիդանն իր տրամադրության տակ ունի  հիմնական կազմի  ընդամենը 12 խաղացող։ Կարանտինի պատճառով օրացույցի փոփոխությունը հանգեցրեց բոլոր թիմերի, այդ թվում՝ մադրիդյան ակումբի շատ ծանրաբեռնված գրաֆիկի: «Բլանկոսները» մնացին առանց ավանդական նախամրցաշրջանային մրցաշարերի, որոնք մի կողմից՝ օգնում էին թիմին խաղալ ամառային արձակուրդից ընթացքում, իսկ մյուս կողմից՝ զգալի եկամուտ էին ապահովում ակումբի համար:

Այնուամենայնիվ, Զիդանի ամենամեծ խնդիրն այն է, որ մրցաշրջանի առաջին փուլը համընկնում է ազգային հավաքականների խաղերի հետ: Եվրոպական թիմերը երկակի են խաղում Ազգերի լիգայում, իսկ Մադրիդի «Ռեալի» 13 խաղացողներ ընդգրկված են տարբեր հավաքականներում։

Ազգային հավաքականների հանդիպումները, ինչպես միշտ, լավ չեն ընթանում ակումբի համար: Եվ արդեն հասել է առաջին վատ լուրը՝ Մարկո Ասենսիոն ծնկի վնասվածք է ստացել: Քննությունը պարզել է իսպանացու ծնկի մեջ հեղուկի առկայություն, և նա ստիպված է վերադառնալ Մադրիդ: Նախորդ մրցաշրջանից առաջ Ասենսիոն դուրս էր եկել խաչաձև կապանների վնասվածքի պատճառով և բաց էր թողել գրեթե մեկ տարի: Զիդանը, հավանաբար, խաղադրույք է կատարում վինգերի վրա։ Այնուամենայնիվ, եթե Ասենսիոն կրկին երկար ժամանակ հայտնվի հիվանդանոցում, ապա նա վտանգում է կորցնել/ձախողել ևս մեկ մրցաշրջան նախամրցաշարային նախապատրաստության բացակայության և մեկնարկային կազմում տեղը կորցնելու պատճառով:

Թիմի ֆուտբոլիստների կեսից ավելին հիմա մարզվում է ազգային հավաքականների մարզիչների հետ, իսկ դա շատ թույլ է մադրիդյան ակումբում նախապատրաստության համեմատ։ Իհարկե, վերադառնալուց հետո բոլոր ֆուտբոլիստները կստանան անհատական ծրագրեր, բայց ակումբի արագ խաղին հարմարվելը ժամանակ կպահանջի։

Փորձը ցույց է տալիս, որ հավաքականներից վերադառնալուց հետո ակումբների խաղը շատ է դանդաղում։ «Բարսելոնայում» շարունակվող քաոսը չի երաշխավորում «Ռեալին» Լա լիգայի երկրորդ անընդմեջ տիտղոսը: Նրանք ստիպված կլինեն պայքարել դրա համար: Մյուս հավանական մրցակիցները, առաջին հերթին՝ «Ատլետիկոն» և «Սևիլիան», կփորձեն օգտվել այս վիճակից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս