«Երբ ձեզ ազատում են աշխատանքից կամ դուք դիմում եք գրում ու հեռանում, պահանջեք ձեզ չվճարած արձակուրդայինը». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթանալով և ուսումնասիրելով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության պայքարին՝ (զինծառայողների և զինծառայողնիրին հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների սխալ հաշվվելու և տրամադրելու հետ կապված խնդիրներին), գտնում եմ, որ նրանց արձակուրդայինները տևական ժամանակ է, ինչ տրամադրվում են՝ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմանբ։

Գտնում եմ, որ ՀՀ կառավարությունը պետք է կատարի արձակուրդային վճարումների պարտավորությունները՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմանբ։ Ավելի վաղ արտահայտվել եմ, որ ոչ միայն պետք է շտկել թերությունները, այլև մեղավորներին պատասխանատվության կանչել: Դատախազությունը քննում է խնդիրը։ Ուզում եմ հավատալ՝ խնդիրը կլուծվի օրենքին համապատասխան։ Ոչինչ չարած չինովնիկին պարգևավճարներ ենք տալիս սպաների հաշվ՞ին։ Հարգելիներս, նկատի ունեցեք նաև, որ ձեր իրական աշխատավարձը չի ներառում արձակուրդայինը (անկախ նրանից պետական ծառայող եք, թե ոչ պետական հատվածի աշխատող)։ Ուրեմն, երբ ձեզ ազատում են աշխատանքից կամ դուք դիմում եք գրում ու հեռանում, պահանջեք ձեզ չվճարած արձակուրդայինը»։

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/3319175154806646

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930