Բաժիններ՝

«Մեսսին պատրաստ է դառնալ լավագույնը ցանկացած առաջնությունում». Պոչետինո

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իր կարծիքն է արտահայտել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

«Ամեն ինչ կարող է պատահել: Մեսսին կխաղա որտեղ ուզի՝ Իսպանիայում կամ Պրեմիեր լիգայում: Նա պատրաստ է դառնալ լավագույնը ցանկացած առաջնությունում»,- Պոչետինոյին է մեջբերում Ole-ն:

Հիշեցնենք, որ Մեսսին չի մասնակցում նախամրցաշրջանային մարզումներին «կապտանռնագույնների» կազմում և մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբն իր հերթին՝ հույս ունի, որ Լիոնելը կփոխի կարծիքը և կմիանա գործընկերներին: Պայմանագրի համաձայն, եթե ֆուտբոլիստը բաց թողնի 11-30 օր, կտուգանվի աշխատավարձի 25%-ի չափով: 33-ամյա հարձակվողի հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է: Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021-ի ամառը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս