Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ զնծառայողների մարտավարական վարժանքը

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով շարժվել են դեպի Կամխուդ և Ալագյազ մարտավարական դաշտեր:

Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակել են պաշտպանական, հարձակվողական, հետախուզական գործողություններ ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:

Զորավարժության ընթացքում զինծառայողները ցերեկային և գիշերային ժամերին մեքենաներով և զրահամեքենաներով իրականացրել են վարման վարժություններ, ինչպես նաև հրաձգային զենքերից, ականանետերից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթային հրթիռներից կրակային պատրաստության պարապմունքներ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շուրջ 1 հազար զինծառայողներ մասնակցում են երկկողման գումարտակային մարտավարական վարժանքին, որին ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա ՝ ներառյալ կործանիներ, ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև և անօդաչու թռչող սարքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930