«Էս ի՞նչ աննախադեպ զորահավաք է ֆեյքերի բանակում, էս ի՞նչ ապատեղեկատվության պերեդոզ եք անում․․․»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ Ծառուկյանի հայտարարությունը՝ հայկականության պահպանման, կրթական համակարգի դեֆորմացիաների ու հայկականությունը չկորցնելու խնդիրներով հանրահավաք հրավիրելու էսպիսի մի պանիկա կառաջացնի։ Անշառ մի հանրահավաքի դեմ պայքարելու համար առաջնագիծ է բերվել ողջ ռազմական արսենալը՝ ՊՈԱԿ-ն իր դեգենեռատ ֆեյքերով, խրամատների ֆեյք սուտենյորները մի քանի օրում մեծացրեցին իրենց ֆեյք ռազմաբազան ու մարտական դիրքեր հանվեցին ֆեյք մորքուրների, հորքուրների, բաջանաղների ու քեռակինների սմեռչերն ու իսկանդերները, ովքեր մի աննախադեպ գրոհ են սկել վիրտուալ տիրույթում։

Անկղծ, զարմանալի է։ Էդ որ էդքան ինքնավստահ եք ու օրը 24 ժամ մանտրայի նման կրկնում եք, որ սաղ, ալամ, համայն, ամբողջ ժողովուրդը, սաղ, ալամ, համայն Սփյուռքն ու Արցախն էլ հետը ձեզ հետ է, ողջ Հայաստանն ու Սփյուռքը, Արցախն էլ հետը ձեր ֆան կլուբի անդամներ են, էդ ինչի՞ էք մի անշառ հանրահավաքի ուրվականից էդպես սփրթնել։ Թե՞ էլ էդքան վստահ չեք, որ սաղ, ալամ, համայն Հայաստանն ու Սփյուռքը, Արցախն էլ հետը ձեզ հետ են ու ձեր ֆան կլուբում մշտական աբոնեմենտ ունեն։

Ի վերջո, ցանկացած քաղաքական ուժ լեգիտիմ իրավունք ունի համաձայն չլինելու ձեր այս կամ այն որոշման ու օրակարգի հետ եւ դրա դեմ այս կամ այն ձեւով արտահայտելու իր բողոքը։ Հիմա համաձայն չենք, չենք ընդունում հայկականության դեմ էս ձեր սրբազան պայքարն ու ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայի տառին եւ ոգուն համապատասխան, իրավունք ունենք մեր անհամաձայնությունը լեգիտիմ կերպով հայտնելու։
Էս ի՞նչ աննախադեպ զորահավաք է ֆեյքերի բանակում, էս ի՞նչ ապատեղեկատվության պերեդոզ եք անում, թե հանրահավաքին մասնակցելու համար 10 հազարական դրամ են բաժանում։ Չե՞ք հասկանում, որ դրանով վիրավորում եք այն քաղաքացուն, ով դեմ է կրթական էս ձեր ժանգլյորությանն ու աջաբսանդալին։

Հիմա որպես պատգամավոր վստահ ասում եմ, եթե կգնտեք գոնե մեկ քաղաքացի, ով կասի, որ հանրահավաքին մասնակցելու համար իրեն գումար են առաջարկել, գումար են խոստացել, կամ՝ մի տուփ շոկոլադ են խոստացել, հանգիստ կարող եք էն քրեական գործերին, որ մեզանից շատերի վրա նկարում եք, ի դեպ, փինաչու պես եք նկարում՝ հեռախոսային գաղտնալսումներից կտորներ կտրտելով, մոնտաժելով, մարդկանց համոզելով, որ մեր դեմ ցուցմունք տան, մի քրեական հոդված էլ էդ թեմայով կավելացնեք։
Ի վերջո, մի հատ քրեական գործ ավել, մի հատ պակաս դա այլեւս ոչ մեր համար է բան փոխելու, ոչ էլ առավել եւս ձեր։

Իսկ հանրահավաքը կայանալու է։

Հ.Գ. Բնականաբար, այս գրառմանս ի արձագանք շաբաթ օրով ֆեյքերին կտրելու են հանգստյան սիեստայից, որ միացնեն հայհոյանքի ու անեծքի ռեժիմը։
Ձեր գործն էլ գործ չի՝ անընդհատ ցեխի ու կեղտի մեջ։
Պրեմյա կուզեք հանգստյան օրերին աշխատուժի թրաֆիքինգի համար»։

Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ Ծառուկյանի հայտարարությունը՝ հայկականության պահպանման, կրթական համակարգի…

Gepostet von Naira Zohrabyan am Samstag, 5. September 2020

Տեսանյութեր

Լրահոս