Բաժիններ՝

Կեպան չի ցանկանում հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան մտադիր չէ հեռանալ «Չելսիից»:

Չնայած «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի կասկածներին, իսպանացին ցանկանում է իրեն դրսևորելու շանս ստանալ, հայտնում է The Telegraph-ը:

25-ամյա խաղացողը մտադիր է պայքարել թիմում տեղ ունենալու համար, նույնիսկ, եթե ակումբը նոր դարպասապահ ստորագրի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» 20 մլն եվրո է առաջարկել «Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդիի համար:

Անցած մրցաշրջանում Կեպան 33 խաղում 45 գնդակ է բաց թողել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930