
«Մեսսին դեռ թիմի զրուցարանում է WhatsApp-ում»․ դե Յոնգ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ակումբում տիրող իրավիճակի ու Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Բարսելոնայում» ճգնաժամի մասին
«Քաոս է, չափազանց շատ բան է կատարվում»:
Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Մեսսին դեռ թիմի զրուցարանում է WhatsApp-ում: Հուսով եմ՝ Լեոն կմնա թիմում, բայց այս իրավիճակն ինձանից կախված չէ:
Ես այս մասին չեմ խոսել նրա կամ ակումբի հետ: Ես այն մարդը չեմ, ով պետք է դա աներ: Այնպես որ, անկեղծ ասած, ես ոչինչ չգիտեմ իրավիճակի մասին: Իհարկե, նրա շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր նրա հետ քննարկել են այս իրավիճակը:
Բայց եթե Մեսսին իսկապես հեռանա, դա հսկայական հարված կլինի թիմի և ակումբի համար: Երբ վերադառնամ հավաքականից, կտեսնեմ, թե ինչ է կատարվում թիմում»,- ասել է դե Յոնգը:
Սիրարփի Աղաբաբյան