Բաժիններ՝

Մարտունու մարզադպրոցի նախկին սանը նվաճել է ԱՊՀ եւ սլավոնական երկրների չեմպիոնական գոտին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի նախկին սան, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգե Սահակյանը վերջերս չեմպիոնական գոտի է նվաճել ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում:

Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Գեւորգ Սարգսյանը՝ երեկոյի ընթացքում տեղի է ունեցել 8 մենամարտ: Գլխավոր մենամարտում հանդիպել են Սերգե Սահակյանը, որը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Եվգենի Վազեմը՝ Ստարի Օսկոլ քաղաքից: «Այս մենամարտում խաղարկվում էր ԱՊՀ եւ սլավոնական երկրների գոտին: Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ տարավ վստահ հաղթանակ: Սերգե Սահակյանը այս մենամարտից հետո արդեն ունի 2 չեմպիոնական գոտի: Մեր մարզադպրոցում թրծված ու հաջողություններ գրանցած բռնցքամարտիկը շարունակում է հաջողությունների հասնել նաեւ միջազգային մրցասպարեզներում՝ երբեք կապը չկտրելով հարազատ քաղաքի եւ մարզադպրոցի ու մարզիչների հետ: Նրանից ակնկալում ենք մարզական նոր բարձունքներ»,- նշեց Գեւորգ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս