Բաժիններ՝

«Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով ամենաերիտասարդ տուժածը 24 տարեկան է

«Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 բուժառուները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են: 33 տարեկանն ունի վերին շնչուղիների 10% այրվածք, ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%: 32 տարեկան տղամարդն ունի վերին շնչուղիների 20% այրվածք և ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%, իսկ 46 տարեկանն ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Նրա ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%: 24 տարեկան երիտասարդն ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 30%»,- նշել է Նիկողոսյանը:

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս