Բաժիններ՝

Սպանություն Տավուշի մարզում

Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։
Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերեց 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։

Իրավապահների անհետաձգելի օպերատիվ միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31