«Կողքից էլ մի «լավամարդ» դարձեք, մարդուն իրականում վատություն անելով»․ Նիկոլայ Բաղդասարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ «մունաթ եք» գալիս պետական և տեղական մարմինների այս կամ այլ պաշտոնյաի վրա և դա անում եք հրապարակայնորեն, հասկացեք, որ Ձեր գրառումները կարդում են նաև այդ ոլորտի մասնագետները, որոնք շատ լավ հասկանում են, որ Դուք և՜ օրենքով եք սխալ, և՜ պատկերացումներ չունենալով այդ ոլորտից, սխալ դատողություններ եք անում: Փորձեք մի պահ դուրս գալ ֆեյսբուքից, դիմեք մասնագետների և գտեք իրական կյանքում լուծումը, ոչ թե շարունակեք խնդրի մեջ մնալ, սակայն հավաքել լայքեր:
Կողքից էլ մի «լավամարդ» դարձեք, մարդուն իրականում վատություն անելով:
Հ.Գ. Պետական և տեղական մարմնի պաշտոնյան սխալ որոշում կայացնում է, և դրա մասին պետք է ասվի, գրվի, բայց մինչ այդ դիմեք մասնագետի, առավել ևս երբ չեք տարբերակում քրեական օրենսգիրքը, ՎԻՎՕ-ից …»։
Հարգելի ընկերներ,Երբ «մունաթ եք» գալիս պետական և տեղական մարմինների այս կամ այլ պաշտոնյաի վրա և դա անում եք…
Gepostet von Բաղդասարյան Նիկոլայ am Montag, 31. August 2020