Մեկուսացող հիվանդին դեղորայք չեն տալիս, որտեղի՞ց աշխատանքը կորցրած մարդը դեղորայք գնի․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շարքի երկրորդ հավաքը Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ էր:

ԲՀԿ մարզային կառույցի պատասխանատուները Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ վերջին ամիսներին շրջել են համայնքներում, զրուցել ժողովրդի հետ, գրանցել առաջնահերթ խնդիրները և դրանք ներկայացրել կուսակցության առաջնորդին: Լսելով բոլոր հարցերը՝ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է՝ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում կանդրադառնա բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ հետևողական լինելով դրանց լուծմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31