![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/f5f4ca312aad12_5f4ca312aad55.thumb_.png)
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, գրում է Տեղեկատվական շտաբը։
«Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 10314 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ: