Տեսնես աշխարհի էլ ո՞ր երկրում է առողջապահության նախարարը կորոնավիրուսի ժամանակ 1044 մահ արձանագրել ու արձակուրդ մեկնել. Մարուքյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվանից՝ օգոստոսի 30-ից 19 օրով արձակուրդ է մեկնել: Նախարարն ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արագած լեռից և գրել՝ «Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Թորոսյանին կորոնավիրուսի պայմաններում արձակուրդ մեկնելու համար:
«Տեսնես աշխարհի էլ ո՞ր երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն՝ կրկին կորոնավիրուսով պայմանավորված, և այդ պայմաններում մեկնել արձակուրդ:
Այսինքն՝ արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակն ու գնալ արձակուրդ…
Դուք ամեն օր պնդեք, որ Աժ Քննիչ հանձնաժողովը ժամանակավրեպ է…»,- գրել է Մարուքյանը: