«Մահ առ մահ պատասխան եք տալու». Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև: Նրանք պնդում են, որ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և պետք է գտնել դրա մեղավորներին: ՀԿ-ի անդամներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա Հայաստանի և Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի համեմատականներն էին:

«Նիկոլ Փաշինյանը փորձում է իր թիմակիցներին փուռը տալով, իր թիմակիցներից մեղավորներ կարգելով՝ փրկել իր վարկանիշը: Ես հավաստիացնում եմ, որ այս ամենի մեղավորը հենց այս անձնավորությունն է»,- ասաց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը:

Նրա խոսքով՝ 1100-ից ավելի մահերի համար այժմ պետք է հարուցված լինեին քրեական գործեր, որոնք չկան:

«1100-ից ավելի մահ և 0 քրեական գործ: «Այլընտրանք» ՀԿ-ի անունից հայտարարում եմ, որ պատասխան են տալու բոլոր մեղավորները, բացվելու են բոլոր քրեական գործերը, և ցանկացած մահի համար, ինչպես դուք եք սիրում կրկնել՝ «կոպեկ առ կոպեկ», մենք ասում ենք՝ մահ առ մահ պատասխան եք տալու: Այս մարած լույսերը, այս մարդկանց կյանքերը ձեր խղճի վրա են»,- ասաց Մանթաշյանը:

Տեսանյութեր

Լրահոս