Բաժիններ՝

Մեկ ինքնաթիռ սնունդ կհասցնենք Լիբանան. Իշխան Սաղաթելյան

Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը «Երկիր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր «Օգնիր եղբորդ-Լիբանան» կարգախոսով դրամահավաք՝ Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր իրավիճակում հայտնված տեղի հայ համայնքին օգնելու նպատակով։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ կազմակերպված դրամահավաքի արդյունքում հանգանակվել է մոտ 40 հազար ԱՄՆ դոլար։

«Լիբանանի մեր հայրենակիցներին օգնելու նպատակով այդ գումարով մեկ ինքնաթիռ սնունդ կհասցնենք Լիբանան։ Ինքնաթիռը Լիբանան կհասնի սեպտեմբերի մեկին։ Լիբանան ենք մեկնելու նաև ես և մեր կուսակցության այլ անդամներ, այնտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ հայ համայնքին օգնելու նպատակով կազմակերպված դրամահավաքին մասնակցել են ինչպես «Հայրենիք» և «Ծառուկյան» հիմնադրամները, այնպես էլ բազմաթիվ անհատ քաղաքացիներ և գործարարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս