«Չի փոխարինի. «Երկրապահը» մնալու է «Երկրապահ»․աշխարհազոր մեր կարգի պետությանը պետք է». Սասուն Միքայելյան

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի մի քանի նախագիծ, որոնց հաստատման դեպքում Հայաստանում կստեղծվի աշխարհազոր:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:

Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»,- նշված է նախագծերի հիմնավորման մեջ:

168.am«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ՊՆ այս նախագծի վերաբերյալ, արդյո՞ք աշխարհազորը կգա փոխարինելու կամավորական խմբերին, նաև ԵԿՄ-ին, որոնք ինքնակազմակերպվում էին վտանգի պահին: Նա եղավ հակիրճ.

«Չի փոխարինի. «Երկրապահը» մնալու է «Երկրապահ»: Աշխարհազոր մեր կարգի պետությանը պետք է: Մեծ թվաքանակությամբ՝ ոչ թե 10-20-30 հազար, այլ՝ ավել: Առայժմ այդքանը կարող եմ ասել»:

Տեսանյութեր

Լրահոս