Բաժիններ՝

Քայլ առ քայլ. սովորում ենք ստանալ նորաոճ նկարներ iPhone 11 Pro սմարթֆոնով

Գրավում ենք սոցիալական ցանցերը գեղեցիկ կադրերով

Մենք միշտ ցանկանում ենք, որ ամենավառ և հաճելի պահերը ընդմիշտ մնան մեզ հետ։ Ձեր ընկերը առաջին անգամ կանգնել է սերֆինգի տախտակին, Ձեզ թույլ են տվել վարել զբոսանավը կամ Ձեր սիրելի շունիկը առաջին անգամ տեսել է ծովը և գոհունակ ցատկոտում է ալիքներում՝ սրանք այն պահերն են, որոնք պետք է նկարահանել, որպեսզի հետագայում ժպիտով վերանայեք։

Պրոֆեսիոնալ և որակյալ նկարներ ստանալը գնալով ավելի հասանելի է դառնում, բայց պետք է հիշել մի քանի կանոն, որպեսզի իդեալական կադրը չփչացնեն աղմուկները, չափազանց վառ լուսավորությունը, կամ ձեր սեփական ստվերը։ Այժմ կներկայացնենք, թե ինչ է պետք իմանալ, որպեսզի չփչացնել ցանկալի կադրը և գրավել սոցցանցերը գեղեցիկ լուսանկարներով։

iPhone 11 Pro-ի եռակի ֆոտոխցիկային համակարգը համատեղում է դիմացի հիմնական լայնանկյուն (մինչև 120 աստիճան տեսադաշտ) և տելեօբյեկտիվով խցիկները (այն թույլ է տալիս լուսանկարել կրկնակի խոշորացումով)։

Պարզապես փոխեք կամերաները՝ սեղմելով 0,5x, 1x կամ 2x։ Եթե դրանք մի քանի վայրկյան մատով սեղմած պահեք, կարող եք ընտրել խոշորացնելու աստիճանը` օգտագործելով վիրտուալ անիվը։

Դիմացի տեսախցիկը TrueDepth տեխնոլոգիայով ապահովում է դիմանկարային ռեժիմը, որտեղ կարող եք կարգավորել լույսը և ընտրել էֆեկտները։ iPhone 11 Pro-ն ունի լուսավորության 6 տարբեր էֆեկտ` ստուդիայինից մինչև սև/սպիտակ։ Շտապե՛ք լուսանկարել ձեր ընկերների, սիրահարների և ընտանի կենդանիների դիմանկարները։

Մակրո-նկարահանումներ

Մակրո կադրերը պետք է ֆիքսել հնարավորինս մոտեցնելով տեսախցիկը օբյեկտին։ iPhone-ի ֆոտոխցիկը հիանալի ֆոկուս ունի և թույլ կտա ստանալ լավագույն ֆոտոներ: Օրինակ` ծաղիկների։ Այս ռեժիմի առավելությունները՝ մանրամասն կարող եք տեսնել յուրաքանչյուր ծաղկաթերթը։ Պարզապես հիշեք, որ որակյալ արդյունքի համար անհրաժեշտ է բավականաչափ լույս, հակառակ դեպքում լուսանկարում աղմուկ կգտնեք։

Shot on iPhone Challenge օնլայն-մրցույթի հաղթողներից մեկի լուսանկարը:

Հեռանկար.

Լայնանկյուն տեսախցիկներն այստեղ կատարյալ կլինեն։ Դրանք օգնում են կադրում ավելի մեծ ծավալի տարածություն ֆիքսել, այնպես որ, եթե նկարահանում եք որևէ մեծ բան, համարձակ օգտագործեք հեռանկարը։

iPhone Photography Awards-ի հաղթողը:

Կտրուկություն և ֆոկուս

iPhone 11 Pro-ն հնարավորություն է տալիս փորձեր կատարելու, այնպես որ փորձարկեք կադրերն իրենց խորությամբ և սրությամբ։ Դա կարելի է կարգավորել նկարահանման ընթացքում` ընտրելով, թե որ առարկաների կամ դրանց էլեմենտների վրա եք ցանկանում կենտրոնացնել ուշադրությունը։

Shot on iPhone Challenge օնլայն-մրցույթի հաղթողներից մեկի լուսանկարը:

iPhone Photography Awards-ի հաղթողը

Գիշերային նկարահանում.

Այս ռեժիմի հետ աշխատելը շատ հեշտ է։ Փորձեք մի քանի վայրկյան տեսախցիկը անշարժ պահել (հեռախոսն ավտոմատ կերպով որոշում է ժամանակը)։ Արդյունքը հաճելիորեն կզարմացնի Ձեզ, ցածր լուսավորությունն այլևս խոչընդոտ չէ։

Night Mode Challenge от Apple օնլայն-մրցույթի հաղթողը:

Apple-ի Night Mode Challenge մրցույթի հաղթող:

Եվս մի քանի կարևոր կանոն, թե ինչպես խուսափել վատ նկարներից.

• Մի «կտրեք» մարմնի մասերը: Ոտքերը 15 սանտիմետր «կտրելով» պարզապես կփչացնեք նկարը։ Մարմնի բոլոր մասերը պետք է երևան։

• Եթե լուսանկարում եք որևէ մարդու, համոզվեք, որ նա լավ երևում է կադրում. նա չի դարձել սպիտակ կետ լուսանկարի սխալ ընտրված անկյունից և չի ձուլվել ֆոնին։

  • Ուզո՞ւմ եք լուսանկարել մեծ օբյեկտի ֆոնին։ Ամեն ինչ շատ հեշտ է։ Որպեսզի տեսախցիկում երևա ամբողջ օբյեկտը՝ հեռացեք նրանից և չմոռանաք խնդրել լուսանկարվողին, որպեսզի նա մոտենա տեսախցիկին, այլ ոչ թե հեռու մնա:
  • Նայեք շուրջբոլորը։ Եթե կադրում կա որևէ ավելորդ բան՝ հեռացրեք այն։ Հետո զղջալու եք, եթե չնկատված ուսապարկը կամ պայուսակը փչացնեն կադրը։
    • Եթե արևը շատ է, սա նույնպես վատ է։ Չափազանց լուսավորված նկարները գեղեցիկ չեն։ Պլանավորեք նկարահանումը արևածագից հետո մի քանի ժամվա ընթացքում և մայրամուտից մի քանի ժամ առաջ։
    • Մի արեք միայն մեկ լուսանկար. ավելի լավ է ստանալ շատ ֆոտոներ, տարբեր անկյուններից և տարբեր դիրքերով։ Շատ ֆոտոները հնարավորություն կտան ընտրել լավագույն նկարը։ Նկարել կարելի է նույնիսկ ամբողջ օրը. նոր iPhone 11 Pro-ն ունի հզոր մարտկոց, և լիցքավորումը կհերիքի շատ երկար։
    • Մի մոռացեք, որ լուսանկարիչը ստվեր է գցում, և ավելի լավ է, որ այն կադրում չհայտնվի։

Ձեռք բերեք օրիգինալ iPhone 11 Pro-ն հատուկ գնով Apple-ի պաշտոնական վերավաճառողների ցանցերից.

Mobile Centre, ZigZag, Vega, iStore, MTS, Ucom, Beeline

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս