Մեծ Բրիտանիան պլանավորում է հրաժարվել տանկերից. Times
Մեծ Բրիտանիան քննարկում է զինված ուժերի արդիականացման վերաբերյալ առաջարկության շրջանակներում տանկերից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է Times թերթը:
Թերթի տվյալներով՝ երկրի կառավարությունն այդ հնարավորությունն ուսումնասիրում Է Challenger 2 տանկերի եւ հետեւազորի Warrior մարտական մեքենաների արդիականացման արժեքի աճի պատճառով, որոնք անցյալ տարի ճանաչվել են հնացած:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ պատերազմ վարելու փոփոխվող բնույթը մեծ ներդրումներ Է պահանջում կիբեռսպառազինության, տիեզերքի եւ մյուս առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում, գրում է հրատարակությունը:
Հաղորդվում է, որ տանկերից հրաժարվելու քննարկումը կառավարության տեսության մի մասն Է, որը կապված Է արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հետ, որը պետք Է ավարտվի նոյեմբերին:
«Այն դեպքում, երբ մնում Է Challenger 2-ի արդիականացման կամ Գերմանիայից Leopard 2 տանկը գնելու հնարավորությունը, Մեծ Բրիտանիան արդեն պարզում է ՆԱՏՕ-ի գծով գործընկերների կարծիքը՝ ծանր զրահատեխնիկայից հրաժարվելու եւ դաշինքում իր ռազմական ներդրումը վերանայելու առաջարկության վերաբերյալ»,- գրում է թերթը:
Նոր առաջարկությանը համապատասխան, Մեծ Բրիտանիան կկենտրոնանա գրոհիչ ավիացիայի առաջնության վրա եւ իր դաշնակիցներին կառաջարկի 50 Apache ուղղաթիռ, ինչպես նաեւ ծանր լցավորող ուղղաթիռներ եւ հետախույզ ուղղաթիռներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: