Մասնագիտություն՝ ըստ Աստղացույցի նշանի
Խոյ 21.03-20.04
Առաջնորդ և նորարար, միշտ խիզախորեն առաջ է գնում, սայթաքում, ընկնում ու նորից բարձրանում և քայլում առաջ: Նախաձեռնող է ու անդադրում, գերազանց կազմակերպում է գործը, ունի հետևողական ու համախմբված թիմ:
Եթե ուզում եք առաջ մղել ձեր նոր, անսովոր, հետաքրքիր գործը, այն հանձնարարեք Խոյին: Իսկ ահա ձանձրույթը, միապաղաղությունն ու մոնոտոնությունը «սպանում» է ցանկացած նախաձեռնություն:
Ցուլ 21.04-20.05
Նյութական աշխարհի մարդիկ են: Բոնուսներ, պարգևավճարներ, բարձր աշխատավարձեր. Դրանից շատ ոչինչ չի կարող խթանել Ցուլին:
Ցուլի առավելությունը արդյունքի վրա բարձր կենտրոնացվածությունն է՝ ամրակցված նյութական խթանիչով: Իսկ ահա բազմախնդրայնությունը նրանց ուժեղ կողմը չէ: Նրանք չեն սիրում ու չեն կարողանում մի քանի գործ միանգամից անել:
Երկվորյակներ 21.05-20.06
Ցանկացած կոլեկտիվում, բիզնեսում ընդունված առաջնորդներ են: Բացառապես բազմազբաղ են, կարողանում են անել ամեն ինչ ու միանգամից: Երկվորյակների կողմից ղեկավարվող անգամ ամենաանհեռանկարային նախագիծն արդեն մի քանի ամիս անց կդառնա ամենանեռանկարայինն ու շահութաբերը:
Խեցգետին 21.06-22.07
Աստղացույցի տնակյաց նշաններից է: Այդպիսի բարի ու տնային, ընտանեկան միջավայր, որպիսին Խեցգետինն է ստեղծում կոլեկտիվում, չի կարող ստեղծել Կենդանակերպի և ոչ մի նշան:
Խեցգետնի վաստակը կայուն զարգացող բիզնեսն է: Գործունեության հաջող տարբերակ է տանը մեկուսի աշխատելը:
Առյուծ 23.07-22.08
Ապրում և գործում է ճանաչված դառնալու, հարգանքի ու կարգավիճակի համար: Կհասնի մինչև հաղթական ավարտ, հատկապես, եթե «ճակատամարտն» ընթանա մի խումբ երկրպագուների ներկայությամբ:
Գերազանց կերպով կարողանում են կազմակերպել ամենաչնչին ու ուղեկցող գործունեությունն իրենց շուրջ՝ իրենց լուծմանը թողնելով կարևորագույն որոշումների կայացումն ու վերջին, հաղթական ցատկի իրավունքը:
Կույս 23.08-23.09
Իդեալիստներ են ոչ միայն կյանքում, այլև աշխատանքում: Ամեն ինչ կատարյալ վերահսկողության ներքո է, գործն անում են կատարյալ որակով՝ մանրամասնորեն քննարկելով յուրաքանչյուր դետալ: Սակայն հաճախ ծավալվում են ու չեն հետևում գրաֆիկին:
Կշեռքներ 24.09-23.10
Երբեք չեն անի այն, ինչ իրենց դուր չի գալիս, բայց այն, ինչ կանեն, անում են առանձնահատուկ թրթիռով ու բացառիկ որակով: Կարող են անել այնպիսի բան, ինչը չի կարող անել որևէ այլ անձ:
Կարիճ 24.10-21.11
Արագ բռնկվում է, արագ էլ՝ մարում: Մոնոտոն աշխատանքը, միապաղաղ գործունեությունը նրա համար չէ: Իրեն հարմարավետ է զգում զույգի մեջ, երբ գործընկեր ունի, համախոհ, օգնական: Սակայն նա միշտ գլխավորն է ու հարգանք է պահանջում իր հանդեպ:
Աղեղնավոր 22.11-21.12
Ունեն բացառիկ աշխատունակություն ու արդյունավետություն միայն բացարձակ ազատության դեպքում: Գործողությունների ազատություն ունենալու դեպքում հասնում են զարմանալի արդյունքների: Անհատականություն են ու ստեղծարար:
Այծեղջյուր 22.12-20.01
Ամբողջովին մխրճվում է գործի, բիզնեսի, որևէ նախագծի մեջ և նույնն էլ պահանջում նրանցից, ովքեր իրենց կողքին են: Այծեղջյուրի տարերքն ամենաբարդ, աշխատատար ու լուրջ աշխատանքն է: Հաճախ խթանը նույնիսկ փողը չէ, այլ կարիերային աճը:
Ջրհոս 21.01-18.02
Կրեատիվ են ու փոքր-ինչ խելառ: Չճանաչված հանճարներ են: Սակայն հենց նրա խելառ գաղափարներն են իրականում ամենաաշխատողը, եթե, իհարկե, ինչ-որ մեկի խելքին փչի դրանք կյանքի կոչել: Գերադասում է աշխատանքի ազատ գրաֆիկն ու մինչև կեսօր քնելը:
Ձկներ 19.02-20.03
Շատ հաջողակ մարդիկ են ֆինանսական և փողային հարցերում, հատկապես նրանք, ովքեր զբաղվում են իրենց սեփական բիզնեսով: Ինտուիտիվ ու ճկուն են իրենց արարքների ու որոշումների մեջ, բայց շատ ընկալունակ են քննադատության նկատմամբ: Նրանց պետք է հարմարավետություն, գովեստ ու զգայական աջակցություն:
Պատրաստեց 168.am–ը