
««Բարսայի» փոխարեն ես ոչ մի դեպքում թույլ չէի տա, որ Մեսսին գնա»․ Ռոնալդո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր հեռանալու մասին տեղեկատվությունը:
«Չափազանց քիչ հավանական է, որ նա այժմ կարող է հեռանալ «Բարսելոնայից»՝ հաշվի առնելով արդյունքների հետ կապված խնդիրները:
Մեսսին թիմի առանցքային խաղացող է, եթե ես լինեի «Բարսելոնայի» փոխարեն, նրան ոչ մի դեպքում բաց չէի թողնի:
Նա մեծ, ամուր կապ ունի ակումբի հետ և ես չեմ կարծում, որ նա հանկարծ կդադարի սիրել ակումբը»,- ասել է բրազիլացին:
Սիրարփի Աղաբաբյան