Բաժիններ՝

Բեն Աֆլեքը կվերադառնա Բեթմենի կերպարով

Ըստ երևույթի, այս ֆիլմում միանգամից մի քանի Բեթմեն կլինի:

«Ֆլեշի» կինոռեժիսոր Անդրես Մուսկետին հաստատել է Բեն Աֆլեքի՝ Բեթմենի դերով վերադառնալու մասին լուրերը: Դերասանն արդեն համաձայնել է մասնակցել այս նախագծին: Գրում է Vanity Fair-ը:

«Նա կարևոր դեր է խաղում ֆիլմի հուզական ազդեցության գործում: Բերրի և Ուեյն Աֆլեքի միջև փոխհարաբերությունները կառաջացնի հույզերի, ինչպես նախկինում: Սա Բերիի ֆիլմն է, սա Բերիի պատմությունն է, բայց նրանց հերոսներն ավելի շատ փոխկապակցված են, քան մենք կարծում ենք: Նրանք երկուսն էլ կորցրեցին իրենց մայրերին սպանության պատճառով, և սա ֆիլմի հուզական հիմքերից մեկն է: Հենց այստեղ է սկսվում Աֆլեքի Բեթմենի գործողությունը»,- նշել է ռեժիսորը։

Հատկանշական է, որ Աֆլեքը չի լինի միակ վերադարձող Բեթմենը։ Ֆիլմում կներկայացվի նաև հերոսի առնվազն ևս մի տարբերակ, որը խաղացել է Մայքլ Քիթոնը 1989-ին նկարահանված Թիմ Բյորթոնի ֆիլմում: Ավելին, Մուսկետին հաստատել է, որ դա կլինի ոչ միայն դրվագ, այլ «բավականին նշանակալի դեր»:

Կարդացեք նաև

Թե ինչպես են այդ կերպարները միաժամանակ գոյություն ունենալու, բացատրել է ռեժիսորը: Ըստ նրա, նոր ֆիլմը նման է հանգույցի. այն ներկայացնում է մի պատմություն, որը ենթադրում է մեկ տիեզերք, որտեղ վավեր են կինեմատոգրաֆիական բոլոր կրկնությունները: Նկարը նախատեսում է ցույց տալ, որ այն ամենը, ինչ դուք ավելի վաղ եք տեսել, գոյություն ունի մեկ եզակի տիեզերքում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31