![](/banners/BeFunky-design.jpg)
Samsung-ը պատրաստում է ճկուն էկրանով բյուջետային սմարթֆոն
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/BeFunky-collage-1-10.jpg)
Նոր ծալովի սմարթֆոնը կարժենա ստանդարտ ֆլագմենների նման։
SamMobile կայքը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, ասում է, որ Samsung-ը շուտով կներկայացնի ճկուն էկրանով առաջին սմարթֆոնը, որը կարժենա ինչպես մնացած ֆլագմեները։
Այժմ առավել մատչելի ճկուն սմարթֆոնը Galaxy Z Flip-ն է:
Թվում է, թե Samsung-ն ակտիվորեն աշխատում է տեխնոլոգիայի արժեքը նվազեցնելու համար, այնպես որ ծալվող էկրանով հաջորդ սմարթֆոնը կարժենա 1000 դոլար կամ նույնիսկ ավելի քիչ: Այսինքն, գինը համադրելի կլինի բազային Galaxy S20-ի հետ։
Սմարթֆոնի մասին դեռ շատ քիչ մանրամասներ կան: Հայտնի հիշողության տարբերակները՝ 64 կամ 128 ԳԲ և երեք գույները՝ սև, կանաչ և կապույտ: Ամենայն հավանականությամբ, բյուջետային սմարթֆոնը դեռ չի զիջի դասական ֆլագմեններին․ սրանցում կարող են տեղադրել ավելի թույլ պրոցեսոր, ավելի վատ տեսախցիկներ, կորպուսի ավելի էժան նյութեր:
Սիրարփի Աղաբաբյան