Բաժիններ՝

Շնորհավորում եմ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին:

«Շնորհավորում եմ ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի շքանշանով պարգևատրված՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին:

Այսօր Արցախյան հաղթանակի, բանակաշինության ակունքներում կանգնած նվիրյալ հրամանատարների սերունդները իրավունք ունեն հպարտությամբ հայտարարելու, որ այսօրվա հերոսները որպես զինվոր կայացել, ռազմարվեստի մեջ արհեստավարժ են դարձել բանակաշինության ողջ ընթացքում, երբ հաղթանակների հպարտությունը, փառքը ժողովրդինն էր. հաղթում էր և հաղթում է ժողովուրդը:

Բանակ զորակոչված անփորձ, անվարժ պատանիները դառնում են զինակիր մարտիկներ իրենց հրամանատարների՝ գեներալների, սպաների շնորհիվ՝ նրանցից սովորելով զենք բարձրացնելու, մարտը վարելու հմտությունները և գիտակցությունը՝ իրենց վստահված սուրբ հողակտորն անառիկ պահելու:

Հավերժ փա՛ռք մեր հաղթանակած բանակի հրամանատարներին, զինվորներին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում համեստ ու լռելյայն իրենց ծառայությունն են կատարել՝ պաշտպանելով Հայաստանի, Արցախի անկախությունը, հայ ժողովրդի խաղաղ արարումը:

Նրանց սխրանքի առջև՝ հավերժ խոնարհում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

Շնորհավորում եմ ՀՀ նախագահի հրամանագրովՀայրենիքի շքանշանով պարգևատրված՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և…

Gepostet von Seyran Ohanyan am Freitag, 21. August 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս