Բաժիններ՝

Հայ ատլետները կարող են մասնակցել Բալկանյան երկրների առաջնություններին

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամները կարող են մասնալցել Բալկանյան երկրների առաջնություններին: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնեց Ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շախբազյանը: Վերջինիս խոսքով` սեպտեմբերի 12-13-ն նախանշված է Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնության անցկացումը Ստամբուլում, որտեղ, ըստ ամենայնի, Հայաստանը կներկայացնեն մոտ 5 մարզիկ:

Սեպտեմբերի 18-19-ին արդեն իսկ հաստատված ծրագրով կկայանա Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Ռումինիայում կայանալիք մրցաշարին հնարավոր է կմասնակցեն մոտ 10-12 հայ մարզիկներ:

Մինչ այդ օգոստոսի 29-30-ին Վանաձորում կանցկացվի կրոսավազքի Հայաստանի առաջնությունը և նախատեսվում է անցկացնել «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս