Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը
Մրցաշար-Չեմպիոնների լիգա
Մարզադաշտ-Ավան ակադեմիա, Երևան
Ժամ-19։00
«Օմոնիան» ֆավորիտ է «Արարատ-Արմենիայի» հետ դիմակայությունում, բայց հայկական ակումբն ի զորու է դիմակայել մրցակցին և, ինչո՞ւ ոչ, նաև հաղթել։ Հիշեցնենք, որ դիմակայության արդյունքը որոշվելու է մեկ խաղով։
«Արարատ-Արմենիա»
«Արարատ-Արմենիան» հիանալի էր նախորդ մրցաշրջանում. Դավիդ Կամպանիայի թիմը, որը այն ժամանակ մարզում էր Վարդան Մինասյանը, կատաղի պայքարում նվաճեց չեմպիոնական տիտղոսը: «Նոան» և «Ալաշկերտը» նույնպես ոսկու հավակնորդ էին, բայց ավարտական հատվածն իրականացվեց առանց սխալների, իսկ մրցակիցները հնարավորություն չստացան:
Այս մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» արդեն հասցրել է պարտվել Հայաստանի Սուպերգավաթում «Նոային»: Առաջնության առաջին տուրում «Արարատ-Արմենիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ՝ հայտնվելով աղյուսակի վեցերորդ տեղում:
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Յոան Գուֆրանը ցանկանում է թիմի հետ պատմություն կերտել այս խաղում՝ նշելով, որ հանդիպումը չափազանց մոտիվացնող է իր և թիմի համար։
«Օմոնիա»
Անցած մրցաշրջանում Կիպրոսի առաջնությունում «Օմոնիային» հաջողվեց ոսկե մեդալ նվաճել․ նրանք չկարողացան ավարտել մրցաշարը, բայց դրա դադարեցման պահին Հենինգ Բերգի թիմը գլխավորում էր աղյուսակը: Երկրորդ «Անորթոզին» «կանաչները» շրջանցում էին միայն լրացուցիչ ցուցանիշներով, երրորդ ԱՊՈԵԼ-ը հետ մնաց վեց միավորով:
Որակավորման փուլի մեկնարկի նախապատրաստվելու համար «Օմոնիան» անցկացրեց մի շարք ընկերական հանդիպումներ, որոնցից վերջինում նրանք 2:1 հաշվով հաղթեցին «Դոկսուին»:
Գլխավոր մարզիչ Հենինգ Բերգը նշում է, որ տարիներ անց Եվրագավաթի մասնակցելու հնարավորությունը շատ կարևոր է նրանց համար, և իրենք ամեն ինչ կանեն հաջորդ փուլ դուրս գալու համար, հակառակ դեպում իրենք մեծ հիասթափություն կապրեն։
Վիճակագրություն
Վերջին 16 տնային խաղերում «Արարատ-Արմենիան» չի պարտվել՝ 11 հաղթանակ և 5 ոչ-ոքի
Վերջին չորս տնային հանդիպումներից միայն մեկում է «Արարատ-Արմենիան» գոլ բաց թողել
Վերջին չորս արտագնա խաղերից միայն մեկում է «Օմոնիան» կարողացել հաղթել
Անցած մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» խաղում էր շատ բարձր մակարդակի վրա, թիմը որոշ սխալներ ուներ, բայց ավելի մեծ չափով դա վերաբերում էր արտագնա խաղերին՝ Հայաստանի չեմպիոնը կատարյալ վիճակագրություն ունի իր դաշտում:
«Օմոնիան» անցկացրել է իր վերջին հանդիպումը մարտի սկզբին, խաղային պրակտիկայի բացակայությունը կարող է ազդել արդյունքի վրա, բացի այդ, հյուրերն այնքան էլ ուժեղ չեն արտագնա խաղերում։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու առանց հանդիսականների։ Այն հնարավոր է դիտել Առաջին ալիքով։
Սիրարփի Աղաբաբյան