Մենք հրաժարվեցինք կնքել հրադադարի նոր փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ. Սերժ Սարգսյան

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր տեղի ունեցած ասուլիսի շրջանակներում խոսեց այն նպատակների մասին, որոնք հետապնդում էր Ադրբեջանը՝ հրահրելով Ապրիլյան քառօրյայի ռազմական գործողությունները։ Ս․ Սարգսյանը նշեց, որ այդ նպատակներից մեկն Ադրբեջանի ցանկությունն էր չեզոքացնել Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը։

«Կրելով անհաջողություններ մարտի  դաշտում, Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի մասնակցությամբ: Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին: Բայց մենք մերժեցինք՝ պնդելով, որ վերահաստատվի 1994թ. մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը, այսինքն՝ հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը հավելեց նաև, որ ավելի ուշ ստացել են նաև համանախագահների հստակ դիրքորոշումը` ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994թ. Եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը:

Տեսանյութեր

Լրահոս