Աշտարակի ոստիկանները բացահայտել են 2 տարի առաջ Անտառուտ գյուղում կատարված բնակարանային գողությունը

Դեպքը 2018 թվականին էր կատարվել` ձմռանը: Փետրվարի 28-ին մի կին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղի իր ամառանոցից գողություն են արել: Պոկել էին առաջին հարկի պատուհանի ճաղավանդակը, մտել տուն, գողացել կենցաղային իրեր ու թանկարժեք խմիչք:

Գողության փաստով քրեական գործ հարուցվեց: Բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց: Որոնողական աշխատանքնները շարունակվեցին, ու գողությունից երկու տարի անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Բյուրական գյուղի 53-ամյա մի բնակիչ: Ըստ նախնական տվյալների` նա գողոնի մի մասն իր տանն էր պահում:

Օգոստոսի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանեց կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս