![](/banners/BeFunky-design.jpg)
«Բարսելոնայի» նախագահը հաստատել է լուրերն այն մասին, որ Կումանը կմարզի կատալոնական ակումբը
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1025306.jpg)
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է լուրերն այն մասին, որ Ռոնալդ Կումանը կմարզի կատալոնական թիմը:
Բարտոմեույի խոսքով, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պետք է Կումանը կստանձնի կատալոնական ակումբի ղեկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և Կումանն արդեն սկսել են բանակցությունները և մոտ են համաձայնության հասնելուն: Նախնական լուրերի համաձայն, Կումանի հետ կատալոնական ակումբը կկնքի երկու տարվա պայմանագիր: