Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:13-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հանգստյան օրերին իրականացվող ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետության ողջ տարածքում:
Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը, իսկ հուլիսին գործազրկության մակարդակը աճել է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 7,5 տոկոսի նշագծին:
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ, որտեղ իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքի նախկին բնակիչ, ուկրաինաբնակ գործարար Կամո Ռուբիկի Աբրահամյանը:
Բլենդերով հարել խտացրած կաթը և կաթնաշոռը: Այնուհետև լցնել կաթը և կրկին հարել:
Ամառը լավագույն շրջանն է պիկնիկների կազմակերպման համար: Լինեք ընկերների, սիրելիի թե ընտանիքի անդամների հետ, լավագույն ընտրությունը ծաղկավոր զգեստն է: Ներկայացնում ենք 15 ծաղկավոր նախշով զգեստներ, որոնք կօգնեն ճիշտ ընտրություն կատարել:
Բոդիպոզիտիվը գնալով ավելի է տարածվում, մարդիկ սկսում են ընդունել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա: Սա հրաշալի միտում է, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց 70 տոկոսը դժգոհ է իր արտաքինից: Դա է պատճառը, որ կերպարանափոխության շոուները շարունակում են իրենց գործունեությունը:
Տարեց մարդկանց սերը տարբերվում է երիտասարդների ռոմանտիկ սիրուց. այն կենտրոնացած է պահը վայելելու և միմյանց աջակցելու վրա: Լոնդոնաբնակ լուսանկարիչ Սուջաթա Սեթիան դա ապացուցում է՝ ստեղծելով տարեց զույգերի շքեղ ֆոտոշարքեր: Bright Side-ը ներկայացնում է լուսանկարչի լավագույն աշխատանքները:
Անկեղծ մարդիկ դրական ազդեցություն են ունենում բոլորի վրա, ում հետ անցնում են իրենց ճանապարհը: Cluber-ը ներկայացնում է 9 բան, որ չեն անում անկեղծ մարդիկ:
Տնտեսական տարվա առաջին կիսամյակի շատ թվեր կանխատեսելի էին: Անկումը համարյա բոլոր ոլորտներում է: Բացառություն չէ նաև արտաքին առևտուր-ապրանքաշրջանառությունը: Այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կրճատվել է 11.7 տոկոսով: