«Բուհերը նույնպես կբացեն դռները». Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բուհերը նույնպես կբացեն դռները

?Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:

✅Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:

✅Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

✅Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:

?Սիրելի ուսանողներ և դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31