«Բարսելոնայի» ֆուտբոլիստները պահանջում են միայն Խավիին
«Բարսելոնայի» ազդեցիկ ֆուտբոլիստները համոզված են ակումբում փոփոխությունների անհրաժեշտության մասին, հաղորդում է AS-ը:
Ֆուտբոլիստները համաձայն են, որ Մյունխենի «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտության մեղքի մի մասն իրենց վրա է, բայց նրանք նաև հավատում են, որ լավ չէին պատրաստվել մարտավարական տեսանկյունից: Բացի այդ, նրանք կարծում են, որ այդ արդյունքը պայմանավորված է «Բարսելոնայի» ղեկավարությունում խառնաշփոթով:
Ֆուտբոլիստները ցանկանում են, որ ակումբի գործող նախագահ Խոսեպ Բարտոմեուն կազմակերպի արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք ի սկզբանե նախատեսված են 2021 թվականի ամռանը:
«Մթնոլորտը չափազանց լարված է: Դուք չեք կարող ամեն ինչ շտկել` տարօրինակ փոխանցում կատարելով, բերելով 1-2 նոր մարդկանց: Մեզ պետք է վերակազմավորում»,- ասել է «Բարսայի» ազդեցիկ ֆուտբոլիստներից մեկը:
Ֆուտբոլիստները հավատում են նաև, որ ակումբին պետք է այնպիսի մարզիչ, որը գիտի «Բարսելոնան», ով կարող է հավաքվել և մոտիվացնել թիմը: Հետևաբար՝ ֆուտբոլիստները ցանկանում են տեսնել միայն Խավիին՝ գլխավոր մարզչի դերում։
Խավին ևս դեմ չէ գլխավորել կատալոնական ակումբը։
«Ես չեմ թաքցնում, որ «Բարսելոնան» իմ հիմնական նպատակն է, երբ ժամանակը գա: Սա իմ տունն է, երազանքը»,- վերջերս ասել էր Խավին։
Սիրարփի Աղաբաբյան