
«Բարսելոնան» կվերադարձնի Նեյմարին

«Բարսելոնան» վերադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու գաղափարին:
Ըստ Diario Sport-ի, կատալոնական ակումբի նախագահ ոսեպ Բարտոմեուն որոշել է փոխել տրանսֆերային պլանները: Նա ցանկանում է անհապաղ փոփոխություններ մտցնել թիմի խաղի մեջ և փոխել թիմի շուրջ տիրող տրամադրությունը:
Մեկ ամիս առաջ «Բարսելոնան» իր բարձր գնի պատճառով հրաժարվեց Նեյմարի ձեռքբերումից և նախաձեռնեց «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը, որը, սակայն, դեռ չի կայացել։
Այժմ «Բարսելոնան» կփորձի համոզել ՊՍԺ-ին, որ համաձայնի Անտուան Գրիզմանին ընդգրկել Նեյմարի գործարքում: Կատալոնիայում կարծում են, որ 50-60 միլիոն եվրո հավելավճարով նման առաջարկը կհետաքրքրի փարիզցիներին: Հատկապես, եթե բրազիլացին ճնշում գործադրի ակումբի վրա և ցանկություն հայտնի վերադառնալ «Բարսելոնա»:
Նաև կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Գրիզմանը կհամաձայնի տրանսֆերին՝ տեսնելով, թե ինչպես է նա դադարել ընդգրկվել մեկնարկային կազմում:
Բացի այդ, Բարտոմեուն կարծում է, որ Նեյմարի վերադարձը կփոխի երկրպագուների վերաբերմունքն ակումբի ներկայիս ղեկավարության նկատմամբ:
Սիրարփի Աղաբաբյան