Բաժիններ՝

«Ինտեր»-«Շախտյոր»․ մեկ քայլ դեպի եզրափակիչ

Մրցաշար-Եվրոպա լիգա

Վայր-Մերկուլ Շպիլ Արենա, Դյուսելդորֆ

Ժամ-23։00

Եվրոպա լիգայի ավարտին մնացել են միայն երկու խաղեր, որոնցից մեկը՝ ամենակարևորը՝ եզրափակիչը։ Տիտղոսի համար պայքարում ո՞վ կմիանա «Սևիլիային», պարզ կլինի արդեն այսօր։

«Ինտեր»

«Ինտերն» այս տարի գրեթե շահեց Սկուդետտոն: Բառացիորեն մի փոքր բավարար չէր․ մեկ միավոր, և միլանյան թիմը կշրջանցեր «Յուվենթուսին»: «Ինտերը» 38 տուրում ունեցավ 24 հաղթանակ և խաղաց ոչ-ոքի 10 անգամ: Անտոնիո Կոնտեի թիմը կարողացավ 81 անգամ գրավել մրցակիցների դարպասը․ սա Իտալիայում երկրորդ ցուցանիշն է:

Իտալական ակումբի հիմնական գոլերի հեղինակները դարձան Լուկակուն (23 գոլ) և Մարտինեսը (14):

Իտալացիները նվաճեցին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ նրանք գրավեցին երրորդ տեղը՝ պարտվելով «Բարսելոնային» և «Բորուսիային»: Փլեյ-օֆֆի 1/16 եզրափակչում «Ինտերը» հաղթեց «Լուդոգորեցին» (4:1 ընդհանուր հաշվով): Հաջորդ փուլից արդեն հաղթողը որոշվում էր մեկ խաղով։

Սկզբում «Խետաֆեն» էր (2:0), հետո՝ «Բայերը» (2:1): Գերմանական ակումբի հետ մրցավեճում պայմանական տանտերերը որոշեցին հանդիպման արդյունքը 21-րդ րոպեին. Բարելլան և Լուկակուն խփեցին երկու գոլ, որոնց գերմանացիները պատասխանեցին Հեերտցի գոլով:

Ծնկի վնասվածք ունեցող Վեսինոն, և Սանչեսը, որը դեռևս չի կարողացել հաղթահարել ազդրի վնասվածքը, չեն կարողանա մասնակցել այսօրվա խաղին:

«Շախտյոր»

«Շախտյորն» իր մրցակցի պես սկսեց պայքարն  ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Դոնեցկի ակումբն այս փուլի վերջին խաղում կորցրեց այս մրցաշարի գարնանային հատվածի տոմսը՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին» և «Ատալանտային», որոնք նույնիսկ չկարողացան հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին երկու փուլերն ուկրաինացիներն անցան լիարժեք՝ անցկացնելով երկու հանդիպում: Նախ՝ նրանք հաղթեցին «Բենֆիկային» (ընդհանուր 5:4 հաշվով) և «Վոլֆսբուրգին» (5:1): Քառորդ եզրափակչի փուլում Դոնեցկի թիմը շանսեր չթողեց շվեյցարական «Բազելի» համար (4:1)։

Ուկրաինայի առաջնությունում  «Շախտյորը» մրցաշարի ավարտից շատ ժամանակ առաջ նվաճեց երկրի լավագույն թիմի հերթական տիտղոսը: Մրցաշարի ընթացքում Լուիս Կաստրոյի սաները 26 հաղթանակ են տարել՝ 23 միավոր առաջ անցնելով մոտակա մրցակցից:

Իսմեյլին և Մալիշևը չեն կարողանա մասնակցել այսօրվա խաղին։

Վիճակագրություն

«Շախտյորն» ունի 14 անպարտելի հանդիպում

«Ինտերը» 5 անընդմեջ հաղթանակ է տարել

«Ինտերը» վերջին 6 հանդիպումներից 5-ում գոլ բաց չի թողել

Վերջին լիարժեք հանդիպումը (24.08.2005) ավարտվել է ոչ-ոքի (1:1)

Ո՞ւմ համար հաջողակ կլինի Դյուսելդորֆի դաշտը: Ուկրաինական ակումբը հաջողությամբ խաղում է գերմանական դաշտերում, մինչև այժմ  թիմը  հեշտությամբ դուրս եկավ  կիսաեզրափակիչ՝ առաջ անցնելով եվրոպական ֆուտբոլի առաջատարներից:

Այս հանդիպումը եզրափակչի արժեք ունի, բայց թիմերը լինելու են չափազանց զգույժ։ Հնարավոր է նաև, որ խաղի ելքը որոշվի 11-մետրանոց հարվածներով։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս