Բաժիններ՝

Երիտասարդը ոստիկաններին նկատելով՝ հանցանքի վայրից դիմել էր փախուստի

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օգոստոսի 16-ին գիշերային ծառայություն իրականացնելիս նկատել են մի երիտասարդի, որը փորձում էր բացել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հագուստի խանութի դուռը: Ոստիկաններին տեսնելով՝ նա դիմել էր փախուստի, սակայն ոստիկանները բռնել էին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել Թումանյանի բաժին: Ալավերդի քաղաքի 20-ամյա բնակիչը խոստովանել է, որ խանութից փորձել է գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս