«Զգացեք` ուր ենք հասել. Հայաստանի վարչապետին BBC-ի եթերում բռնացնում են պետական դավաճանության վրա ու….». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զգացեք` ուր ենք հասել. Հայաստանի վարչապետին BBC-ի եթերում բռնացնում են պետական դավաճանության վրա ու…. տենց… ոչ մի բան: Դա մեծ առումով անակնկալ չէր ոչ մեկի համար: Լրագրողը պնդեց, որ Փաշինյանի «հեղափոխությունը» տեղի ունեցավ ժողովրդին` Ադրբեջանի հետ «խաղաղության» խոստման հիման վրա:

Մինչդեռ Փաշինյանը ՀՀ ժողովրդին նման խոստում չի տվել, ես հո լավ գիտեմ իր խոստումները: Բայց Փաշինյանը չհերքեց լրագրողի պնդումը: Այսինքն խոստումը եղել ա, ու ինչոր ժողովուրդ ա եղել, պարզապես դա հայերը չեն եղել:

Ըստ էության, սա նաև հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը էդ հեղափոխության հետ կապ չուներ, ու շուտով կգան նորերը, ովքեր էդ նույն խոստումը ինչոր տեղ, ինչոր մեկին կտան ու հայերին էլի կթվա, որ իրենք կընտրեն հաջորդ դավաճանին»:

Զգացեք` ուր ենք հասել. Հայաստանի վարչապետին BBC-ի եթերում բռնացնում են պետական դավաճանության վրա ու…. տենց… ոչ մի…

Gepostet von Artur Danielyan am Montag, 17. August 2020

Տեսանյութեր

Լրահոս