![](/banners/BeFunky-design.jpg)
«Հույս ունենք, որ հանուն մեր բոքսի լեգենդի առողջության, քաղաքական գործիչները անմասն չեն մնա և գործուն քայլեր կանեն, որ Իսոն դուրս գա պայքարի այս ձևից». Ռուսլան Բաղդասարյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/118001074_3159662074116480_9062626895369342764_n.jpg)
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի ներկայացուցիչներով այցելեցինք բռնցքամարտի լեգենդ Իսրայել Հակոբկոխյանին, որն արդեն 6-րդ օրն է ինչ հացադուլ է անում ընդդեմ բազմաթիվ օրենքների, որոնք ընդունվել են մեր երկրում վերջերս, կամ պիտի ընդունվեն, որոնք ոչ հայեցի են մեր երեխաների դաստիարակության համար:
Հայկական բռնցքամարտի աշխարհը իր աջակցությունն է հայտնում մեր ընկեր Իսոյին: Բայց նաև բոլորով խնդրեցինք, որպեսզի նա փոխի պայքարի այս ձևը, քանզի իր առողջությունը շատ թանկ է բոլորիս համար: Սակայն նա ասաց, որ հացադուլը շարունակելու է:
Հույս ունենք, որ հանուն մեր բոքսի լեգենդի առողջության, քաղաքական գործիչները անմասն չեն մնա և գործուն քայլեր կանեն , որ Իսոն դուրս գա պայքարի այս ձևից»:
Այսօր Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի ներկայացուցիչներով այցելեցինք բռնցքամարտի լեգենդ Իսրայել Հակոբկոխյանին, որն…
Gepostet von Ռուսլան Բաղդասարյան am Montag, 17. August 2020