Բաժիններ՝

Մոնղոլիայում երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ի հետ սահմանի մերձակայքում

4,7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Մոնղոլիայի հյուսիսարեւմտյան մասում՝ Կըզըլից (Տուվա) 272 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալտայե-Սայանսկի ֆիլիալը:

Ֆիլիալի օպերատիվ մշակման տվյալներով՝ օգոստոսի 16-ին Երեւանի ժամանակով 19:19-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է հյուսիսային լայնության 49.81 աստիճան եւ արեւելյան երկարության 96.89 աստիճան կոորդինատներ:

էպիկենտրոնը գտնվել է Ռուսաստանի սահմանից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորությամբ: Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը, ըստ MSK-ի սանդղակի, կազմել է 5,9 բալ:

Երկրաշարժերը, այդ թվում բավականին ուժեղ, պարբերաբար տեղի են ունենում Մոնղոլիայի այն շրջաններում, որոնք սահմանակից են Տուվային, Ալթայի Հանրապետությանը, Բուրյաթիայի արեւմտյան մասին եւ ՉԺՀ-ի Ույղուրական ինքնավար շրջանին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս