Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշված է Արմեն Սարգսյանի ուղերձում:

Հայաստանի նախագահը Ջոկո Վիդոդոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ինդոնեզիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31