Դիլիջանի ոլորաններում 2 մեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Օգոստոսի 16-ին, ժամը 20:55-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի թունելից դեպի Դիլիջան քաղաք 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Պապ Մ․, ծնված 1993 թ.) և «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ռուբեն Ս․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:40-ին: Այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, իսկ«ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և ուղևորներ Կարինե Բ․-ն (ծնված 1967 թ.), Աստղիկ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: