Բաժիններ՝

Երևանի մի քանի վարչական շրջաններում դիտարկվել է հանրային տրանսպորտում կանոնների պահպանումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները օգոստոսի 16-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ ուժեղացված վերահսկողություն են շարունակել իրականացնել միաժամանակ Երևանի մի քանի վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից դիտարկվել են հատկապես մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված կանգառների կետերը և երթուղիները՝ հաշվի առնելով վերջին օրերին տեսչական մարմնի կողմից առավել հաճախ արձանագրված գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքերի վիճակագրությունը:

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ իրականացրել են նաև կանխարգելիչ միջոցառումներ: Կատարել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել պարտադիր կատարման և շտկման ցուցումներ։

«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս